Թեժ գիծ: (+37410) 271082

Մեր մասին

"Էյա" ընկերություն

"Էյա" ընկերությունը, հիմնված 1997թ-ին, հայկական կահույքագործական շուկայում գրավում է առաջատար դիրքեր և հանդիսանում է ՙԿոմանդոր՚ կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: ՙԷյա՚-ն այն սակավաթիվ ընկերություններից է, որոնք արդեն երկար ժամանակ և բավական հաջողությամբ արտադրում են կորպուսային կահույք և կուպե-պահարանների համալրիչներ: ՙԷյա՚ ընկերության աճող դրական համբավի հիմք հանդիսացան արտադրանքի լայն տեսականին և որակական բարձր ցուցանիշները: Իր գործունեության ընթացքում ՙԷյա՚ ընկերությունը կարողացավ հայկական գնորդին առաջարկել որակյալ և գեղեցիկ կուպե-պահարաններ, որոնք էապես դուրս մղեցին տեղական և արտասահմանյան նմանակները:
Սեփական արտադրական բազան թույլ է տալիս արագ արձագանքել գնորդների պահանջներին, նորաձևության և ժամանակների փոփոխությանը: Իր գործունեության ընթացքում ՙԷյա՚ ընկերությունը ձեռք է բերել վստահելի և լուրջ համագործակցի համբավ: Տարեց տարի աճում է ընկերության մեծածախ գնորդների քանակը: Մեր հաճախորդները ոչ միայն մասնավոր անձինք են, այլև մեծածավալ միջազգային կազմակերպություններ, դեսպանատներ, տեղական կազմակերպություններ:

Մեր սկզբունքները

Կուպե-պահարանի ցանկացած, նույնիսկ ամենապահանջկոտ պատվիրատուն անկեղծ զարմանք կապրի ննջարանային գույների հսկայական բազմազանությունից, պողպատյա և ալյումինե պրոֆիլների որակական ցուցանիշներից, ցանցային զամբյուղների տեսակների և չափսերի հարուստ ընտրանուց, հատուկ մեխանիզմով ամրացված դռների թեթև և անձայն սահքից: Ապահովելով արտադրանքի բարձրագույն որակ` Մենք արդարացնում ենք ամենապահանջկոտ հաճախորդների սպասումները:

Մեր առաջարկները

Առաջարկվող տեսականին արտոնագրված է և համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին: Կահույքագործական "Էյա" ընկերության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը երաշխավորում է անհրաժեշտ համադրության արագ նախապատրաստումը և մատակարարման մինիմալ ժամկետները:
"Կոմանդոր" համակարգի սահող դռներով կահույքը կապահովվի Ձեր բնակարանի, աշխատասենյակի արդիականությունը, իսկ ինտերիերի տարբերակների բազմազանությունը չի խոչընդոտի Ձեր երեվակայության թռիչքին:

ՊԱՀԱՐԱՆ սրահ

Պահարան սրահում Ձեզ սպասվում է կուպե-պահարանների ընտրության, հաշվարկների իրականացման և ձեռքբերման գծով բարձրակարգ սպասարկում: Տեսականու լայն ընտրանին, կատալոգների առկայությունը, ինչպես նաև մասնագիտական աջակցությունը Ձեզ կազատեն ավելորդ տատանումներից: Բարի գալուստ:

W3C - Valid XHTML 1.0 TransitionalW3C - Valid CSS Copyright © 2006-2008 "EYa" LTD. All rights reserved. Created by Web Optima Web Optima