Թեժ գիծ: (+37410) 271082

Պատվեր

Պահարան սրահն առաջարկում է ծանոթանալ կահույքի պատվերի ընթացիկ փուլերին, ինչպես նաև տրամադրում է մոտավոր արժեքի հաշվարկման հնարավորություն:

Պատվերի 1 փուլ
Պատվերին նախորդող խորհրդատվություն Մեր աշխատակցի հետ (+374 10) 271082, (+374 91) 271082 հեռախոսահամարով: Մեր խորհրդատուները Ձեզ կարձագանքեն ամենայն ուշադրությամբ, մանրամասն կծանոթացնեն այս կամ այն կուպե-պահարանի առավելություններին և տարատեսակ հումքի օգտագործման նպատակայնությանը:

Պատվերի 2 փուլ
Կուպե-պահարանի պատվերի նախնական ուրվագծում: Պատվերի ամրագրումից առաջ անհրաժեշտ է կատարել չափումներ, ինչպես նաև ծանոթանալ արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի վերաբերյալ հաճախորդի նախընտրություններին(քանի բաժանմունք կունենա պահարանը, ինչ չափսի հագուստ է նախատեսվում այնտեղ տեղավորել և այլն): Պետք է նախատեսել դռների քանակը, գունային լուծումները, ապակիների կամ հայելու առկայությունը:

Պատվերի 3 փուլ
Մեր տեխնիկական մասնագետների խորհրդատվություն և չափումների իրականացում: Մասնագետը կայցելի Ձեզ հարմար ցանկացած պահի, կծանոթացնի նախորդ պատվերների նկարներով կատալոգներին, հումքի նմուշներին, կօգնի կուպե-պահարանի ոճի և կառուցվածքի ընտրության հարցում, կիրականացնի անհրաժեշտ չափումները, կգծագրի նախնական տարբերակը և կներկայացնի նախահաշվարկը: Պատվերի հաստատման պարագայում անհրաժեշտ է թողնել կանխավճար (կանխիկ կամ ոչ կանխիկ վճարման ձևերով): Վերոնշյալը անհրաժեշտ պայման է, քանի որ կուպե-պահարանները պատրաստվում են անձամբ Ձեզ համար` հաշվի առնելով Ձեր նախընտրությունները:

Պատվերի 4 փուլ
Կուպե-պահարանի պատրաստումը Մեր գործարանում: Գործողությունն իրականացվում է արտասահմանյան սարքավորումներով և, կախված պատվերի յուրահատկությունից, զբաղեցնում է 10-12օր:

Պատվերի 5 փուլ
Պատվերի առաքում և տեղադրում: Մեր որակավորված, փորձառու մասնագետները կառաքեն Ձեր նախընրած կահույքը Ձեզ հարմար ցանկացած պահի և կտեղադրեն, գործողությունը կզբաղեցնի մի քանի ժամ: Տեղադրման և պահարանի որակի ստուգումներից հետո ստորագրվում է ընդունման ակտը և իրականացվում է գումարի մնացորդի վճարումը առաքման և տեղադրման համար:

Պատվերի 6 փուլ
Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Մենք չենք լքում Մեր հաճախորդներին պատվերի իրականացումից հետո: Մեր ձեռնարկությունը իրականացնում է երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:

Կուպե-պահարանի պատվերի նպատակով խորհրդատվութան և մասնագետի կանչը հետևյալ հեռախոսահամարով. (+374 10) 271082, (+374 91) 271082

W3C - Valid XHTML 1.0 TransitionalW3C - Valid CSS Copyright © 2006-2008 "EYa" LTD. All rights reserved. Created by Web Optima Web Optima